Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-37-Ո-86 ՈՐՈՇՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ ԲԴԽ-3-Ո-14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ ԲԴԽ-3-Ո-14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, Կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի թիվ 456-Ն որոշումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2019 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-3-Ո-14 որոշման 1-ին կետի 1-17-րդ ենթակետերով հաստատված 1-18-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

2019թ. մայիսի 30

ք. Երևան