Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-37-Ո-87 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից նույն ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովում և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված միջոցառումների իրականացում» 11001 միջոցառմանը հատկացնել 7 597 840 (յոթ միլիոն հինգ հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 512200 հոդվածով, այդ թվում`

1) Դատական դեպարտամենտի և §ՋԻ ՎԻ ԷՆ¦ ՍՊԸ-ի միջև 17.05.2019թ. կնքված պետության կարիքների համար տեսանկարահանման սարքերի մատակարարման թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-19/10-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար վճարում կատարելու նպատակով՝ 3 774 000 (երեք միլիոն յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ,

2) Դատական դեպարտամենտի և «Շուշան տեխնիկս» ՍՊԸ-ի միջև 17.05.2019թ. կնքված պետության կարիքների համար տեսանկարահանման սարքերի մատակարարման թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-19/10-3» ծածկագրով պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար վճարում կատարելու նպատակով՝ 430 000 (չորս հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ,

3) Դատական դեպարտամենտի և «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի միջև 17.05.2019թ. կնքված պետության կարիքների համար տեսանկարահանման սարքերի մատակարարման թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-19/10-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար վճարում կատարելու նպատակով՝ 3 393 840 (երեք միլիոն երեք հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

2019թ. մայիսի 30

ք. Երևան