Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-39-Ո-92 ՈՐՈՇՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ՍՏՈՒԳՎՈՂ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ՍՏՈՒԳՎՈՂ

ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 98-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 166-րդ հոդվածի 28-րդ կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Սահմանել դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց՝ ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության A2 և B1 մակարդակ՝ անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուների համար, որոնցից մեկի իմացությունը պետք է բավարարի ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների առնվազն A2 մակարդակը, իսկ մյուսի իմացությունը՝ առնվազն B1 մակարդակը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

       ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                     Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

                 

               2019թ. հունիսի 6

                    ք. Երևան