Նորմատիվ որոշումներ
ԲԴԽ-36-Ն-6 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Սահմանել դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը՝ համաձայն hավելվածի:
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով՝ իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի՝ 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Դատական կարգադրիչների ծառայությանը համազգեստ հատկացնելու և կրելու կարգը սահմանելու մասին» թիվ 22Լ որոշումը համարել ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2019թ. մայիսի 24
ք. Երևան