ԲԴԽ-40-ԱՈ-28 ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ուսումնասիրելով Արդարադատության նախարարի ՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 06.05.2019թ. 16-Ա որոշումը, միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը, Բարձրագույն դատական խորհուրդը
Պ Ա Ր Զ Ե Ց.
Արդարադատության նախարարն իր 06.05.2019թ. թիվ 16-Ա որոշմամբ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ միջնորդությամբ: Սույն միջնորդության քննության նպատակով Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ ՝ Խորհուրդ) նիստ էր հրավիրվել 2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 13:00-ին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք3 սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել (…):
Տվյալ դեպքում, հաշվի առնելով սույն գործի բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով միջնորդության քննության հետ կապված լրացուցիչ նյութեր ուսումնասիրելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 2-րդ մասով, Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց.
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին Արդարադատության նախարարի միջնորդության քննության ժամկետը երկարաձգել և Բարձրագույն դատական խորհրդի նիստը նշանակել 2019 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 15.00-ին:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Ս.ՉԻՉՈՅԱՆ
2019 թ․ հունիսի 10
ք. Երևան