Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-45-Ո-104 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է  

 

1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից նույն ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովում և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատական իշխանության անկախության երաշխավորմանն ուղղված միջոցառումների իրականացում» 11001 միջոցառմանը հատկացնել 29 860 000 (քսանինը միլիոն ութ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, այդ թվում`

1) Դատական դեպարտամենտի և «ԱՐՏՇԻՆ 1» ՍՊԸ-ի միջև 28.06.2019թ. կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/05» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար վճարում կատարելու նպատակով՝ 29 480 000 (քսանինը միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 425100 հոդվածով,

2) Դատական դեպարտամենտի և «Մարի և Գև» ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրով նախատեսված պոմպի մատակարարման համար վճարում կատարելու նպատակով՝ 380 000 (երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» 512200 հոդվածով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ       Ս. ՉԻՉՈՅԱՆ

 2019թ. հուլիսի 1

 ք. Երևան