ԲԴԽ-53-Ն-8 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ, ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 10-րդ մասը, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Սահմանել դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման ընթացակարգը, բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման ընթացակարգը` համաձայն հավելվածի 1-ի:
- Սահմանել մրցութային հանձնաժողովների ձևավորման ընթացակարգը և դրանց գործունեության կարգը` համաձայն հավելված 2-ի:
- Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով, ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի՝ 2006 թվականի օգոստոսի 10-ի «Դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ և բաց մրցույթների կարգը հաստատելու մասին» թիվ 03-Ն և 2006 թվականի օգոստոսի 10-ի «Դատական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 04-Ն որոշումները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. հուլիսի 25
ք. Երևան