ԲԴԽ-55-Ո-122 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արդարադատության ակադեմիայում դատական ծառայողների 2020 թվականի ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին ներկայացնել վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկություններ` համաձայն հավելված 1-ի:
2. Արդարադատության ակադեմիայում դատական կարգադրիչների 2020 թվականի ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին ներկայացնել վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկություններ` համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս.ՉԻՉՈՅԱՆ
2019թ. հուլիսի 29
ք. Երևան