Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-58-Ո-128 ՈՐՈՇՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-36-Ո-83 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-36-Ո-83 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով թիվ ՎԴ/4340/05/19 վարչական գործով Վարչական դատարանի 17.06.2019թ. «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» և 02.08.2019թ «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի «Փակ գաղտնի քվեարկությունների արդյունքում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-36-Ո-83 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.

  1. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ դատավորների թեկնածուների հավակնորդների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակը լրացնել 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

        

5.

ԴԱՆԻԵԼՅԱՆ

Անի Կարենի

1991թ.

ք.Երևան

«Դիջիթեյն» ՍՊԸ

Իրավաբան

        

         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

               ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                  

                                                                                                 Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

            2019թ. օգոստոսի 21

                    ք. Երևան