Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-63-Ո-141 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

          1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 55-րդ կետի 20-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» պարբերությամբ.

«ե.1. ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժին.».

  1. Որոշման 1-ին հավելվածի 55-րդ կետի 20-րդ ենթակետի «ժբ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
  2. Որոշման 2-րդ հավելվածի «Դատական կարգադրիչների ծառայություն» վերտառությամբ 2-րդ բաժնի 2.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին ենթակետով.

«9.1.) ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժին.».

  1. Որոշման 2-րդ հավելվածի «Դատական կարգադրիչների ծառայություն» վերտառությամբ 2-րդ բաժնի 2.1-ին կետի 16-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                      Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

            2019թ. սեպտեմբերի 12

                    ք. Երևան