Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-75-Ո-178 ՈՐՈՇՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 124 477 500 (մեկ հարյուր քսանչորս միլիոն չորս հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, այդ թվում՝

1) փոստային ծառայությունների ձեռքբերման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» /421400/ հոդվածին՝ 36 978 500 (երեսունվեց միլիոն ինը հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ.

2) բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» /426100/ հոդվածին՝ 85 069 000 (ութսունհինգ միլիոն վաթսունինը հազար) ՀՀ դրամ, որից՝ 16 084 000 (տասնվեց միլիոն ութսունչորս հազար) ՀՀ դրամ՝ գրասենյակային պիտույքներ և 68 985 000 (վաթսունութ միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ՝ դատական կարգադրիչների հագուստ և համազգեստ ձեռք բերելու նպատակով.

3) §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ ՀՀ սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի և ՀՀ կառավարության 10.07.2018թ. թիվ 763-Ն որոշման համաձայն դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովների անդամների վարձատրության նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման §Այլ նպաստներ բյուջեից¦ /472900/ հոդվածին՝ 2 135 000 (երկու միլիոն հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ.

4) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրի գազասպառման համակարգի գազի կարգավորիչի, զտիչի և փականի ձեռքբերման, ինչպես նաև գազասպառման համակարգի գազի կարգավորիչ կայանի ապամոնտաժման և մոնտաժման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /512200/ հոդվածին՝ 295 000 (երկու հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                    Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ          

2019թ. նոյեմբերի 5

ք. Երևան