Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-78-Ո-189 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 12 365 400 (տասներկու միլիոն երեք հարյուր վաթսունհինգ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, այդ թվում՝

1) Դատական դեպարտամենտի և «ԱԼ ԵՎ ԱՐ» ՍՊԸ-ի միջև 2019 թվականի նոյեմբերի 11-ին կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման» թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/07» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված կապալային աշխատանքների կատարման համար «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /425100/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 10 166 400 (տասը միլիոն հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ.

2) Դատական դեպարտամենտի և Արտավազդ Սարոյան Ա/Ձ-ի միջև 2019 թվականի նոյեմբերի 12-ին կնքված «Պետության կարիքների համար վերելակների վերանորոգման և պահպանման ծառայությունների մատուցման» թիվ «ԴԴ-ԳՀԾՁԲ-19/12» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված վերելակի վերանորոգման և պահպանման ծառայությունների մատուցման համար «Մասնագիտական ծառայություններ» /424100/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 2 199 000 (երկու միլիոն հարյուր իննսունինը հազար) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                          Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ        

2019թ. նոյեմբերի 14

ք. Երևան