Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-71-Ո-164 ՈՐՈՇՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով 2019 թվականի որակավորման գրավոր քննության վարչական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի կազմը ձևավորելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 70-րդ կետով, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ԲԴԽ-63-Ո-137 որոշման 4-րդ կետով և հիմք ընդունելով Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից առաջարկված վարչական մասնագիտացման 10 դատավորների և Արդարադատության նախարարի կողմից առաջարկված չորս իրավաբան գիտնականների մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. 2019 թվականի որակավորման գրավոր քննության վարչական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորել գնահատման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

 

        

         1) Դատավոր անդամներ՝

ա) Կարինե Բաղդասարյան – Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

բ) Ռաֆիկ Խանդանյան – Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

գ) Մհեր Պետրոսյան – Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

դ) Դանիել Դանիելյան – Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ),

ե) Միքայել Մելքումյան – Վարչական դատարանի դատավոր (համաձայնությամբ):

 

2) Իրավաբան գիտնական անդամներ՝

ա) Կարեն Հակոբյան (համաձայնությամբ),

բ) Թամարա Շաքարյան (համաձայնությամբ):


2. Գնահատման հանձնաժողովի անդամների հատուցումը վճարում է Դատական դեպարտամենտը՝ Կառավարության սահմանած չափով և կարգով:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                  Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

2019թ. հոկտեմբերի 26

ք. Երևան