ԲԴԽ-83-ԱՈ-51 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2019 թվականի դեկտեմբերի 10-ին, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 19-20-ը կայանալիք նիստերում ներկայացնելու համար զեկուցողներ ընտրելու հարցը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման 13-րդ կետով և հիմք ընդունելով վիճակահանության արդյունքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստերում ներկայացնելու համար ընտրել զեկուցողներ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. դեկտեմբերի 10
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2019թ. դեկտեմբերի 10-ի թիվ
ԲԴԽ-83-ԱՈ-51 որոշման
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց անձնական գործերը և մասնագիտական փորձը Բարձրագույն դատական խորհրդի նիստերում ներկայացնելու համար ընտրված զեկուցողներ
|
Բարձրագույն դատական խորհրդի զեկուցող անդամի ազգանունը, անունը: |
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձի ազգանունը, անունը: |
|
Գրիգոր Բեքմեզյան
|
19.12.2019թ. - (քաղաքացիական մասնագիտացում) Աշոտ Հովհաննիսյան:
20.12.2019թ. - (վարչական մասնագիտացում) Էդգար Կյուրեղյան, Սուրեն Պետրոսյան: |
|
Հայկ Հովհաննիսյան
|
19.12.2019թ. - (քաղաքացիական մասնագիտացում) Սյուզաննա Պողոսյան:
19.12.2019թ. - (քրեական մասնագիտացում) Մուշեղ Արամյան:
20.12.2019թ. - (վարչական մասնագիտացում) Լիլիթ Սադոյան: |
|
Մեսրոպ Մակյան
|
19.12.2019թ. - (քաղաքացիական մասնագիտացում) Անուշավան Մուշեղյան:
20.12.2019թ. - (վարչական մասնագիտացում) Սարգիս Հովհաննիսյան, Լուսինե Բոյաջյան: |
|
Լիպարիտ Մելիքջանյան
|
19.12.2019թ. - (քաղաքացիական մասնագիտացում) Նանա Դալլաքյան, Կիմա Արզումանյան:
20.12.2019թ. - (վարչական մասնագիտացում) Հերմինե Մուրադյան: |
|
Անի Մխիթարյան
|
19.12.2019թ. - (քաղաքացիական մասնագիտացում) Սիմա Աբովյան:
20.12.2019թ. - (վարչական մասնագիտացում) Կարինե Դավթյան: |
|
Սերգեյ Չիչոյան
|
19.12.2019թ. - (քաղաքացիական մասնագիտացում) Նանե Սահակյան:
19.12.2019թ. - (քրեական մասնագիտացում) Անի Դանիելյան:
20.12.2019թ. - (վարչական մասնագիտացում) Աննա Դիլբարյան: |
|
Վիգեն Քոչարյան
|
19.12.2019թ. - (քաղաքացիական մասնագիտացում) Անահիտ Անտոնյան:
20.12.2019թ. - (վարչական մասնագիտացում) Վահե Հախվերդյան: |