Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-88-Ո-215 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ ԲԴԽ-3-Ո-14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ ԲԴԽ-3-Ո-14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2019 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-3-Ո-14 որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ, 10-րդ և 18-րդ ենթակետերով հաստատված 1-ին, 4-րդ, 11-րդ և 19-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                              Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ        

           

 

2019թ. դեկտեմբերի 23

ք. Երևան