Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-1-Ո-1 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1919-Ն որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հաստատել`

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի.
  2. Վճռաբեկ դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 3-ի.
  3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 4-ի.
  4. Վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 5-ի.
  5. Վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 6-ի.
  6. Վարչական դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 7-ի.
  7. Սնանկության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 8-ի.
  8. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 9-ի.
  9. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 10-ի.
  10. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 11-ի.
  11.  Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 12-ի.
  12. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 13-ի.
  13. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 14-ի.
  14. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 15-ի.
  15. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 16-ի.
  16. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 17-ի.
  17. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 18-ի.
  18. Դատական կարգադրիչների ծառայության 2020 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 19-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                      Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

                 

2020թ. հունվարի 20

  ք. Երևան