Ընթացիկ որոշումներ
ԲԴԽ-5-Ո-9 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՏՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՏՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետը և ղեկավարվելով 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սահմանել իրավունքի ուժով նշանակված դատավորին տրվող ծառայողական վկայականի տրման կարգը և ծառայողական վկայականի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. փետրվարի 27
ք. Երևան