Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-5-Ո-10 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

          1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.

  1. Որոշման 1-ին հավելվածի 2-րդ բաժնի 3-րդ կետից հետո լրացնել 3.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների՝ Ծրագրի միջոցով բաշխման ծրագրային լուծումների փորձարկման նպատակով էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների բաշխման գործընթացը ժամանակավոր՝ 2020 թվականի մարտի 12-ից մինչև ապրիլի 13-ը, ներդնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում»:

          2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների  բաշխումն իրականացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովիկ Շահնազարյանի (համաձայնությամբ) և Հայարփի Զարգարյանի (համաձայնությամբ) միջև՝ այնպես, որ վերջիններիս բաշխված էլեկտրոնային և թղթային կարգով ստացված վճարման կարգադրությունների քանակը չգերազանցի տվյալ օրը տվյալ դատարանի մեկ դատավորին հանձնվող թղթային կարգով ստացված վճարման կարգադրությունների քանակը: Ընդ որում, էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունները բաշխվում են առաջնահերթ:

         3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

      ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                            Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

      2020թ. փետրվարի 27

      ք. Երևան