Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-10-Ո-20 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ՝ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՅԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ՝ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 2-ի թիվ ԲԴԽ-6-Ո-11 որոշմամբ ներկայացված առաջարկությանը օրենքով սահմանված ժամկետում համաձայնություն չտալու հանգամանքը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

           1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Արայիկ Մելքումյանի՝ ռեզերվային դատավորի կարգավիճակը սույն թվականի մարտի 16-ից համարել վերացած:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ             

                                           Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

    

2020թ. մարտի 16

ք. Երևան