ԲԴԽ-14-Ո-28 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-12-Ո-25 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-12-Ո-25 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Պարետի 2020 թվականի մարտի 31-ի թիվ 27 որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 24-ի «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» թիվ 15 որոշման կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ ԲԴԽ-12-Ո-25 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
- Որոշման մեջ «մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը, ժամը՝ 23:59-ը՝» բառերով:
- Որոշումը լրացնել 5-րդ և 6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության դատարանների բնականոն գործունեության ապահովման նպատակով աշխատանքի ներկայանալու և վերադառնալու համար տեղաշարժի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների և ՀՀ դատավորների կողմից ներկայացվում է ծառայողական վկայական:
Ծառայողական վկայականի բացակայության դեպքում ներկայացվում է գործատուի կողմից տրված տեղեկանք՝ համաձայն Պարետի 2020 թվականի մարտի 31-ի թիվ 27 որոշման հավելված N 1-ի Ձև N 1-ի (այսուհետ՝ Տեղեկանք):
Այն դատավորները, ովքեր չունեն ծառայողական վկայական, աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժվելու դեպքում, իրենց հետ պետք է ունենան գործատուի կողմից տրված Տեղեկանք: Տեղեկանքը կարող է տրամադրվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Սույն որոշման իմաստով դատավորների համար գործատու է հանդիսանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
6. Դատական համակարգի մյուս աշխատակիցներին տրամադրվող Տեղեկանքի՝ «Գործատուի ստորագրություն» տողում ստորագրում են համապատասխանաբար՝
- Դատական դեպարտամենտի ղեկավարի, տեղակալների, կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդականների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների օգնականների համար՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը,
- Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում քաղաքացիական ծառայության և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալի, դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը,
- Դատական կարգադրիչների, բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված պաշտոնների, համար՝ Դատական կարգադրիչների ծառայության պետ, դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը,
- Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար՝ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը»:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. ապրիլի 1
ք. Երևան