Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-24-Ո-54 Ո Ր Ո Շ ՈՒ Մ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-197-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՐԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-197-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

 

1. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի կողմից ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետով հաստատված hավելվածի 8-րդ և 9-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

     ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                           Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

            2020թ. ապրիլի 30

                    ք. Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2020թ. ապրիլի 30-ի թիվ

ԲԴԽ-24-Ո-54 որոշման

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու

 

 

N

Օրենքի հոդված

Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունման ենթակա իրավական ակտը

Իրավական ակտն ընդունելու վերջնաժամկետը

    1.

Օրենքի 1-ին հոդված մաս 2-րդ, 4-րդ հոդված

Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման ընդունում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների առանձին մասնագիտացումները հանելու վերաբերյալ:

 

Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ 23-Ո-48 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման ընդունում՝ կապված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունն առանձին մասնագիտացում չհանդիսանալու վերաբերյալ:

2020թ. դեկտեմբերի 31

      2.

Օրենքի 2-րդ հոդված

Բարձրագույն դատական խորհրդի 11.01.2019թ.

թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ ԲԴԽ որոշման ընդունում՝ կապված Կարգապահական հարցերի հանձնաժողովի անվանման փոփոխության հետ:

 2020թ. օգոստոսի 2

      3.

Օրենքի 4-րդ հոդված

Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման ընդունում՝ պայմանավորված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման առանձնահատկությունները և դրանք քննող դատավորների ցանկը սահմանող կարգավորումներն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ:

2020թ. դեկտեմբերի 31

       4.

Օրենքի 5-րդ հոդված մաս 4-րդ, 58-րդ հոդված մաս 2-րդ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների միջև  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության վերաբերյալ գործերի բաշխման կարգի սահմանում:

2020թ. դեկտեմբերի 31

       5.

Օրենքի 14-րդ հոդված մաս 9-րդ

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամին առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջների, նրանց կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի և ընտրության անցկացման կարգի ու մանրամասների սահմանում:

2020թ.

հունիսի 2

        6.

Օրենքի 21-րդ հոդված, 58-րդ հոդված մաս 13-րդ

Դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնների սահմանում:

2020թ.

 նոյեմբերի 2

       7.

Օրենքի համապատասխան դրույթներ

Բարձրագույն դատական խորհրդի 04.06.2018թ. թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշմամբ հաստատված աշխատակարգի համապատասխանեցում Օրենքում տեղի ունեցած փոփոխություններին:

2020թ.

հուլիսի 2

      8.

Օրենքի 26-րդ հոդված մաս 2-րդ

Բարձրագույն դատական խորհրդի 06.06.2019թ. թիվ ԲԴԽ-39-Ո-92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԲԴԽ որոշման ընդունում՝ լեզուների իմացության մակարդակը որոշելու հետ կապված:

2020թ.

հունիսի 1

      9.

Օրենքի 34-րդ հոդված մաս 2-րդ, 58-րդ հոդված մաս 5-րդ

Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի անցկացման համար հոգեբանական թեստավորման չափանիշների և անցկացման կարգի սահմանում:

2020թ.

օգոստոսի 2

     10.

Օրենքի 44-րդ հոդված

Դատավորի գործունեության գնահատման կարգի և ժամկետների սահմանում:

Մինչև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորումը, բայց ոչ ուշ, քան 2020թ.

օգոստոսի 2

      11.

Օրենքի 44-րդ հոդված

Դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանության, գնահատման ցուցիչների, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգի և դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասների սահմանում:

Մինչև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորումը, բայց ոչ ուշ, քան 2020թ.

օգոստոսի 2

     12.

Օրենքի 44-րդ և 57-րդ հոդվածներ

Դատավորների գործունեության գնահատման հերթական ժամանակացույցի սահմանում՝ ըստ համապատասխան տարիների և դատավորների՝ ուժը կորցրած ճանաչելով ԲԴԽ 27.12.2018թ. թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումը՝ դատավորների գործունեության առաջին հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին:

2020թ.

օգոստոսի 2

     13.

Օրենքի 44-րդ հոդված

Դատավորների գործունեության գնահատման սանդղակների սահմանում:

Մինչև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորումը, բայց ոչ ուշ, քան 2020թ.

 օգոստոսի 2

     14.

 

Օրենքի 44-րդ հոդված

Դատավորի գործունեության արտահերթ գնահատման կարգի ու չափանիշների սահմանում:

Մինչև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորումը, բայց ոչ ուշ, քան 2020թ.

օգոստոսի 2