ԲԴԽ-24-Ո-55 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-197-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-197-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի կողմից ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի ուժով կատարման ենթակա գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի ուժով կատարման ենթակա գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-2 որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. ապրիլի 30
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2020թ. ապրիլի 30-ի թիվ
ԲԴԽ-24-Ո-55 որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժով կատարման ենթակա գործողությունների
|
N |
Գործողություն |
Իրավական հիմք |
Պատասխանատու մարմին/ԲԴԽ համակարգող անդամ |
Կատարման ժամկետ |
|
1. |
Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագծի ներկայացում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների առանձին մասնագիտացումները հանելու վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ 23-Ո-48 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի ներկայացում՝ կապված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունն առանձին մասնագիտացում չհանդիսանալու վերաբերյալ: |
Օրենքի 1-ին հոդված մաս 2-րդ, 4-րդ հոդված |
Մ. Մակյան Լ. Մելիքջանյան |
2020թ. դեկտեմբերի 1 |
|
2. |
Բարձրագույն դատական խորհրդի 11.01.2019թ. թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ ԲԴԽ որոշման նախագծի ներկայացում՝ կապված Կարգապահական հարցերի հանձնաժողովի անվանման փոփոխության հետ: |
Օրենքի 2-րդ հոդված |
Գ. Բեքմեզյան |
2020թ. մայիսի 31 |
|
3. |
Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի ներկայացում՝ պայմանավորված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման առանձնահատկությունները և դրանք քննող դատավորների ցանկը սահմանող կարգավորումներն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ: |
Օրենքի 4-րդ հոդված |
Մ. Մակյան Լ. Մելիքջանյան Ռ. Վարդազարյան
|
2020թ. դեկտեմբերի 1 |
|
4. |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների միջև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության վերաբերյալ գործերի բաշխման կարգի սահմանում: |
Օրենքի 5-րդ հոդված մաս 4-րդ, 58-րդ հոդված մաս 2-րդ
|
Մ. Մակյան Լ. Մելիքջանյան Ռ. Վարդազարյան
|
2020թ. դեկտեմբերի 1 |
|
5. |
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամին առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջների, նրանց կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի և ընտրության անցկացման կարգի ու մանրամասների սահմանում: |
Օրենքի 14-րդ հոդված մաս 9-րդ |
Ա. Հայկյանց Գ. Բեքմեզյան
|
2020թ. մայիսի 25 |
|
6. |
Դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնների սահմանում: |
Օրենքի 21-րդ հոդված, 58-րդ հոդված, մաս 13 |
Ա. Մխիթարյան Վ. Քոչարյան |
2020թ. սեպտեմբերի 1 |
|
7. |
Բարձրագույն դատական խորհրդի 04.06.2018թ. թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշմամբ հաստատված աշխատակարգի համապատասխանեցում Օրենքում տեղի ունեցած զգալի փոփոխություններին: |
|
Գ. Բեքմեզյան |
2020թ. հունիսի 1 |
|
8. |
Բարձրագույն դատական խորհրդի 06.06.2019թ. թիվ ԲԴԽ-39-Ո-92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԲԴԽ որոշման նախագծի ներկայացում՝ լեզուների իմացության մակարդակը որոշելու հետ կապված: |
Օրենքի 26-րդ հոդված մաս 2-րդ |
Դատական դեպարտամենտ |
2020թ. մայիսի 15 |
|
9. |
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի անցկացման համար հոգեբանական թեստավորման չափանիշների և անցկացման կարգի սահմանում: |
Օրենքի 34-րդ հոդված մաս 2-րդ, 58-րդ հոդված մաս 5-րդ |
Հ. Հովհաննիսյան Ա. Մխիթարյան Վ. Քոչարյան |
2020թ. հուլիսի 1 |
|
10. |
Դատավորի գործունեության գնահատման կարգի և ժամկետների սահմանում: |
Օրենքի 44-րդ հոդված |
Ա. Մխիթարյան Ա. Հայկյանց |
2020թ. հուլիսի 1 |
|
11. |
Դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանության, գնահատման ցուցիչների, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգի և դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասների սահմանում: |
Օրենքի 44-րդ հոդված |
Ա. Մխիթարյան Ա. Հայկյանց
|
2020թ. հուլիսի 1 |
|
12. |
Դատավորների գործունեության գնահատման հերթական ժամանակացույցի սահմանում՝ ըստ համապատասխան տարիների և դատավորների՝ ուժը կորցրած ճանաչելով ԲԴԽ 27.12.2018թ. թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումը՝ դատավորների գործունեության առաջին հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին: |
Օրենքի 44-րդ և 57-րդ հոդվածներ |
Ա. Մխիթարյան Ա. Հայկյանց
|
2020թ. հուլիսի 1 |
|
13. |
Դատավորների գործունեության գնահատման սանդղակների սահմանում: |
Օրենքի 44-րդ հոդված |
Ա. Մխիթարյան Ա. Հայկյանց |
2020թ. հուլիսի 1 |
|
14. |
Դատավորի գործունեության արտահերթ գնահատման կարգի ու չափանիշների սահմանում: |
Օրենքի 44-րդ հոդված |
Ա. Մխիթարյան Ա. Հայկյանց |
2020թ. հուլիսի 1 |