Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-34-Ո-75 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Քննարկելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քրեական մասնագիտացման թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, 116-րդ հոդվածի 5-րդ մասով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշման հավելվածի 77.1-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

 1. Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի թեկնածու Անի Դանիելյանին առաջարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի քրեական մասնագիտացման թափուր պաշտոնի տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ             

                                                    Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

    

2020թ. հունիսի 11

ք. Երևան