Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-39-Ո-89 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌՈՄԵՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌՈՄԵՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 2020 թվականի հունիսի 25-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

           1. Հանրապետության նախագահին առաջարկել Ռոմեն Դերենիկի Ահարոնյանի թեկնածությունը` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

          2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Ռոմեն Դերենիկի Ահարոնյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

          3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                             Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. հունիսի 25

 ք. Երևան