ԲԴԽ-52-Ո-114 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերը, Դատավորների ընդհանուր ժողովի 2020 թվականի հուլիսի 31-ի թիվ 02Ա, թիվ 03Ա, թիվ 04Ա և թիվ 05Ա որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման 3-րդ կետում և 3-րդ հավելվածի վերնագրում «ուսումնական հարցերի» բառերից հետո լրացնել «, դատավորների գործունեության գնահատման» բառերը:
- Որոշման 3-րդ հավելվածի «բ» աղյուսակի 1-ին կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակը լրացնել «Ստեփան Միքայելյան» բառերով:
- Որոշման 3-րդ հավելվածի «գ» և «դ» աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«
|
գ) Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ |
|||
|
N |
ԴԱՏԱՐԱՆ |
ԴԱՏԱՎՈՐ |
ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ |
|
1. |
Վճռաբեկ դատարան |
Ելիզավետա Դանիելյան |
75% |
|
2. |
Վերաքննիչ քրեական դատարան |
Սերգեյ Մարաբյան |
75% |
|
3. |
Վարչական դատարան |
Մերի Համբարձումյան |
75% |
|
4. |
Սնանկության դատարան |
Լիլիթ Կատվալյան |
75% |
|
5. |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Արման Հովհաննիսյան |
75% |
|
6. |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Հովիկ Շահնազարյան |
75% |
|
դ) Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ |
|||
|
N |
ԴԱՏԱՐԱՆ |
ԴԱՏԱՎՈՐ |
ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ |
|
1. |
Վճռաբեկ դատարան |
Համլետ Ասատրյան |
90% |
|
2. |
Վերաքննիչ քաղաքացիական դատարան |
Նորա Կարապետյան |
90% |
|
3. |
Վերաքննիչ քաղաքացիական դատարան |
Մարգարիտա Հարթենյան |
90% |
|
4. |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Արթուր Ստեփանյան |
90% |
|
5. |
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Ջոն Հայրապետյան |
90% |
»:
- Որոշման 3-րդ հավելվածը լրացնել «դ1» աղյուսակով՝ հետևյալ բովանդակությամբ.
|
դ1) Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամներ |
|||
|
N |
ԴԱՏԱՐԱՆ |
ԴԱՏԱՎՈՐ |
ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ |
|
1. |
Վճռաբեկ դատարան |
Մամիկոն Դրմեյան |
75% |
|
2. |
Վերաքննիչ քրեական դատարան |
Մխիթար Պապոյան |
75% |
|
3. |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Գոռ Թորոսյան |
75% |
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. օգոստոսի 6
ք. Երևան