Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-52-Ո-113 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Արդարադատության ակադեմիայում դատական կարգադրիչների 2021 թվականի ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիայի ռեկտորին ներկայացնել վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկություններ՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                  

                                                            Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. օգոստոսի 6

ք. Երևան

 

 

 

 

  Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2020թ. օգոստոսի 6–ի թիվ ԲԴԽ-52-Ո-113

որոշման

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ԵՎ ԹԵՄԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Բարեվարքություն,

2. Հիգիենա,

3. Առաջին բուժօգնություն,

4. Էթիկետ,

5. Միջանձնային հարաբերությունների հոգեբանական ասպեկտները, ինքնակառավարման վերահսկողության առանձնահատկությունները և ներազդման հոգեբանությունը,

6. Էքստրեմալ իրավիճակների հոգեբանություն,

7. Կառավարման հմտություններ,

8. Իրավաբանական գրագրություն և փաստաթղթերի վարման կանոններ,

9. Շարային պատրաստվածություն,

10. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառում, գազային ատրճանակի և կարճափող հրազենի կիրառման հմտություններ,

11. Դատական կարգադրիչների գործողությունները դատարաններում արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում: