Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-59-Ո-133 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-122 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

         1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի «Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու մասին» թիվ ԲԴԽ-55-Ո-122 որոշման 1-ին կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ  բովանդակությամբ.

         «Սույն կետով սահմանված կարգավորումը չի տարածվում Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի վարույթում գտնվող սնանկության գործերի շրջանակում քննության ենթակա՝ «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված առանձին քաղաքացիական գործերի վրա»:

         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

            2020թ. սեպտեմբերի 10

                     ք. Երևան