Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-59-Ո-134 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ՍԵՐՈԲՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Համբարձումյանի և Դավիթ Սերոբյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Համբարձումյանի և Դավիթ Սերոբյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

       ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

                

           2020թ. սեպտեմբերի 10

                    ք. Երևան