ԲԴԽ-60-Ո-136 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 14 100 722 (տասնչորս միլիոն հարյուր հազար յոթ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ, որից՝
1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /425100/ հոդվածին՝ Դատական դեպարտամենտի կարիքների համար 2020 թվականի սեպտեմբերի 10-ին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-20/02» ծածկագրով պետական գնման պայմանագրով սահմանված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Շենգավիթի նստավայրի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 13 808 722 (տասներեք միլիոն ութ հարյուր ութ հազար յոթ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /423900/ հոդվածին՝ Դատական դեպարտամենտի կարիքների համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ընթացակարգով նախատեսված շինարարական աշխատանքների որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 292 000 (երկու հարյուր իննսուներկու հազար) ՀՀ դրամ։
2. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 20-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. սեպտեմբերի 14
ք. Երևան