Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-61-Ո-140 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ՝ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ազգային ժողովի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Հենրիկի Խունդկարյանին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու վերաբերյալ կայացած գաղտնի քվեարկության արդյունքները, ինչպես նաև Երվանդ Հենրիկի Խունդկարյանի կողմից 16.09.2020 թվականին հիշյալ հիմքով ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

2020 թվականի սեպտեմբերի 18-ից Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Հենրիկի Խունդկարյանի՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի և Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած:

             

 

  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

 ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                             Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

 

         2020թ. սեպտեմբերի 18

                 ք. Երևան