ԲԴԽ-66-Ո-152 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020 թվականի հոկտեմբերի 15-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. հոկտեմբերի 15
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2020թ. հոկտեմբերի 15-ի թիվ ԲԴԽ-66-Ո-152
որոշման
ՑՈՒՑԱԿ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ |
ՊԱՇՏՈՆ |
|
1. |
ԳՐԻԳՈՐՅԱՆ Սամվել Լևոնի |
1974թ. Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն |
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Նախագահ |
|
2. |
ՀԱՅԿՅԱՆՑ Արմեն Մերուժանի |
1973թ. Գեղարքունիքի մարզ, գ. Ձորագյուղ |
Բարձրագույն դատական խորհուրդ |
Խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար |
|
3. |
ՄԿՐՏՉՅԱՆ Արսեն Սամվելի |
1973թ. ք. Երևան |
Վերաքննիչ քաղաքացիական դատարան |
Նախագահ |