Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-81-Ո-175 ՈՐՈՇՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՈՐՈՇՈՒՄ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով,89-րդ հոդվածի 1-ին մասի10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1.Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝«Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում»1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում»11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝

1)«Գրասենյակային նյութեր և հագուստ» /4261/ հոդվածին հատկացնել11432860 (տասնմեկ միլիոն չորս հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ՝ Դատական դեպարտամենտի և «ԱՌԷԱ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ի միջև 2020 թվականի օգոստոսի 20-ինկնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-20/44» ծածկագրով պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի չկատարված մասով նախատեսված  ապրանքների մատակարարման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով.

2)«Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /4239/ հոդվածին հատկացնել 981600 (ինը հարյուր ութսուն մեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, որից՝

ա. Դատական դեպարտամենտի կարիքների համար շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների (Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի վարչական շենքերի վերանորոգման աշխատանքներ) կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ 708000 (յոթ հարյուր ութ հազար) ՀՀ դրամ,

բ. Դատական դեպարտամենտի կարիքների համար շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների (Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի վարչական շենքերի վերանորոգման աշխատանքներ) հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ 273600 (երկու հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:

2. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 20-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                   Ռ.ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020թ. դեկտեմբերի 14

     ք. Երևան