ԲԴԽ-83-Ո-185 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ «4261 Գրասենյակային նյութեր և հագուստ», «4269 Հատուկ նպատակային այլ նյութեր», «4214 Կապի ծառայություններ», «4237 Ներկայացուցչական ծախսեր», «4251 Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածներին հատկացնել 39 451 803 (երեսունինը միլիոն չորս հարյուր հիսունմեկ հազար ութ հարյուր երեք) ՀՀ դրամ, որից՝
1) Դատական դեպարտամենտի և «Նորմա Պլյուս» ՍՊԸ-ի միջև 29.10.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-20/54-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված տոներային քարտրիջներ ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 5 148 000 (հինգ միլիոն հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամ («4261 Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդված),
2) Դատական դեպարտամենտի և «Պատրոն ՌՄ» ՍՊԸ-ի միջև 29.10.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-20/54-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված տոներային քարտրիջներ ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 263 580 (երկու հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր ութսուն) ՀՀ դրամ («4261 Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդված),
3) Դատական դեպարտամենտի և «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի միջև 22.10.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-20/50» ծածկագրով պայմանագրով նախատեսված դատական կարգադրիչների համազգեստ ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 735 000 (յոթ հարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ («4261 Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդված),
4) Դատական դեպարտամենտի և «Աննա Սահակյան» ԱՁ-ի միջև 04.12.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-20/57» ծածկագրով պայմանագրով նախատեսված ՀՀ դատարաններում հսկողական համակարգերով աշխատակիցների մուտքի և ելքի ապահովման նպատակով պլաստիկ քարտեր ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ («4261 Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդված),
5) Դատական դեպարտամենտի և «Արտաշես Մեծ» ՍՊԸ-ի միջև 01.12.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-20/56» ծածկագրով պայմանագրով նախատեսված մարզային դատարանների համար ցուցանակներ ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 2 065 000 (երկու միլիոն վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ («4269 Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդված),
6) Դատական դեպարտամենտի և «Ագաթ-777» ՍՊԸ-ի միջև 18.12.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-20/03-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի վարչական շենքերի կաթսայատան նոր գազատարի և ջրատարի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 8 718 623 (ութ միլիոն յոթ հարյուր տասնութ հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ («4251 Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդված),
7) Դատական դեպարտամենտի և «Պրոֆսնաբ» ՍՊԸ և «Շինմաստեր» ՍՊԸ կոնսորցիումի միջև 18.12.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-20/03-2» ծածկագրով պայմանագրով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 2 211 600 (երկու միլիոն երկու հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ («4251 Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդված),
8) Դատական դեպարտամենտի կարիքների համար «Հայփոստ» ՓԲԸ-ից նամականիշեր ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ («4214 Կապի ծառայություններ» հոդված),
9) Բարձրագույն դատական խորհրդի գրադարանի թվով 2 պաստառների տպագրության համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 110 000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ («4237 Ներկայացուցչական ծախսեր» հոդված):
2. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 20-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. դեկտեմբերի 24
ք. Երևան