ԲԴԽ-2-ԱՈ-1 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ ԲԴԽ-64-ԱՈ-16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ ԲԴԽ-64-ԱՈ-16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Դատական դեպարտամենտի ղեկավարի 2021 թվականի հունվարի 11-ի թիվ 12-Ա հրամանը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 5-ի «2020 թվականի հերթական որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնելու նպատակով Շողեր Վարդանի Վարդանյանին լիազորելու մասին» թիվ ԲԴԽ-64-ԱՈ-16 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում «ՇՈՂԵՐ ՎԱՐԴԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ» բառերը փոխարինել «ԹԱՄԱՐԱ ԿԱՐԱՊԵՏԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ» բառերով,
2) Որոշման 1-ին կետում «պետ Շողեր Վարդանի Վարդանյանին» բառերը փոխարինել «Դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Թամարա Կարապետի Ղուկասյանին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2021թ. հունվարի 21
ք. Երևան