Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-28-Ո-46 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                               Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                                             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

                                                                                   2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

                                                                                       ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                           Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Որոշման 2-րդ հավելվածի 1-ին բաժնի վերնագրից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Դատական դեպարտամենտի կառուցվածքում ընդգրկվում են Դատական դեպարտամենտի ղեկավարը, նրա տեղակալները, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդականները, օգնականը, Բարձրագույն դատական խորհրդի անդամների օգնականները, Դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդատուն և օգնականը:»:

  1. Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետում «աշխատակազմեր՝» բառը փոխարինել «աշխատակազմերում ընդգրկվում են դատավորների օգնականները, ինչպես նաև՝» բառերը:
  2. Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «Գրասենյակ» բառը փոխարինել «Ընդհանուր բաժին» բառերով:
  3. Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» պարբերություններով.

«գ. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի Գրասենյակ.

դ. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի Գրասենյակ.»:

  1. Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետի 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ» պարբերությունով.

«բ. Հաշվապահական բաժին.»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                             Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

            2021թ. մայիսի 3

                   ք. Երևան