Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-44-Ո-87 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Քննարկելով Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, 116-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

           1. Դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Արմեն Ներսիսյանին առաջարկել Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                     Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

    

2021թ. հունիսի 28

ք. Երևան