Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-49-Ո-112 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                  ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ

                                                         ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի թիվ 1119-Ն որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվակազմերն ավելացնել՝

  1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 8 դատավորով՝ ընդհանուր 70 դատավոր,
  2. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 11 դատավոր,
  3. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 13 դատավոր,
  4. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 10 դատավոր,
  5. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 7 դատավոր,
  6. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 13 դատավոր,
  7. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 13 դատավոր,
  8. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 7 դատավոր,
  9. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 10 դատավոր,
  10. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 10 դատավոր:

2. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնել 3 դատավորով՝ ընդհանուր 21 դատավոր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

             

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                               Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

               2021թ. հուլիսի 12