ԲԴԽ-51-Ո-121 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 և 2021 թվականի հունիսի 24-ի թիվ ԲԴԽ-43-Ո-82 որոշումներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ ՆՀ-174-Ա, թիվ ՆՀ-175-Ա, թիվ ՆՀ-176-Ա և թիվ ՆՀ-177-Ա հրամանագրերը` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սնանկության դատարանի դատավորներին տրամադրել Սնանկության դատարանի անվանմամբ «13-16» հերթական համարներով դրոշմակնիքներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հուլիսի 19
ք. Երևան