ԲԴԽ-53-Ո-138 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ ԲԴԽ-50-Ո-118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ
ԲԴԽ-50-Ո-118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության վերաբերյալ» թիվ ԲԴԽ-50-Ո-118 որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հուլիսի 26
ք. Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2021 թվականի հուլիսի 26-ի թիվ
ԲԴԽ-53-Ո-138 որոշման
«Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2021 թվականի հուլիսի 15-ի
թիվ ԲԴԽ-50-Ո-118 որոշման
Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետներ
|
Ամիս, ամսաթիվ |
Կատարվելիք գործողություն |
Օրենքի դրույթ |
Կատարող մարմին |
|
15․07․2021թ․ |
Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման կայացում՝ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման միջոցով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման մասին և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման մասին |
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021թ. ընդունված և 28.06.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս |
Բարձրագույն դատական խորհուրդ |
|
16․07․2021թ․
|
Հայտարարության հրապարակում |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս |
Դատական դեպարտամենտ |
|
17․07․2021 – 02․08․2021թթ․ |
Հայտերի ընդունում |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդված |
Դատական դեպարտամենտ |
|
03․08․2021թ․ |
Հայտերի ընդունման մերժում |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդված |
Դատական դեպարտամենտ |
|
04.08.2021-06.08.2021թթ. /եռօրյա/ |
Հայտի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման ժամկետ |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մաս |
Հավակնորդ |
|
տասնօրյա |
Հայտի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման քննությունը Վարչական դատարանի կողմից և որոշման կայացում |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մաս |
Վարչական դատարան |
|
27․07․2021թ․ |
Նմուշ օրինակի և որակավորման գրավոր քննության ժամանակի և վայրի մասին հրապարակում |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 5-րդ մաս և 101-րդ հոդվածի 1-ին մաս |
Դատական դեպարտամենտ |
|
07․08․2021թ․ ժամը 10։00 |
Որակավորման գրավոր քննություն |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ և 102-րդ հոդվածներ |
Դատական դեպարտամենտ |
|
08․08․2021թ․ |
Որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատում |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105-րդ հոդված |
Գնահատման հանձնաժողով |
|
09.08.2021թ. ժամը 10։00 |
Որակավորման գրավոր քննության արդյունքների հրապարակում և գրավոր քննության փուլը հաղթահարած հավակնորդների բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների ուղարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ գործընթացն սկսելու նպատակով |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ մաս |
Դատական դեպարտամենտ |
|
13․08․2021թ․ մինչև ժամը 18։00 |
Որակավորման գրավոր քննության արդյունքների բողոքարկում |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1-րդ հոդված |
Հավակնորդ |
|
14․08․2021թ․
|
Որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքների հրապարակում |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ մաս |
Բողոքարկման հանձնաժողով, Դատական դեպարտամենտ |
|
16․08․2021թ․ |
Համալրված ցուցակի հրապարակում և հավակնորդների բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների ուղարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 1-ին մաս և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021թ. ընդունված և 28.06.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մաս |
Դատական դեպարտամենտ |
|
25․08․2021թ․ |
Հոգեբանական թեստավորում |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետ |
Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված հոգեբաններ, Դատական դեպարտամենտ |
|
31․08․2021թ․ և 01․09․2021թ․ |
Հարցազրույցի փուլ |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդված |
Բարձրագույն դատական խորհուրդ, Դատական դեպարտամենտ
|
|
02․09․2021թ․ |
Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի կազմում և հաստատում |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ և 110-րդ հոդվածներ |
Բարձրագույն դատական խորհուրդ, Դատական դեպարտամենտ
|