Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-61-Ո-156 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 և 2021 թվականի հունիսի 14-ի թիվ ԲԴԽ-39-Ո-67 որոշումներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի օգոստոսի 17–ի թիվ ՆՀ-233-Ա, թիվ  ՆՀ-234-Ա և թիվ ՆՀ-235-Ա հրամանագրերը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին տրամադրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի անվանմամբ «17-19» հերթական համարներով դրոշմակնիքներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                               Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                 

              2021թ. օգոստոսի 19

                    ք. Երևան