Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-37-Ն-2 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 19-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հաստատել դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստում անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով՝ իրավունքի ուժով, ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի օգոստոսի 25-ի «Դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 06-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ               Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

                 

           2018թ. սեպտեմբերի 13

                     ք. Երևան