ԲԴԽ-69-Ո-169 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի
ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի օգոստոսի 3-ի թիվ ՆՀ-216-Ա, օգոստոսի 17-ի թիվ ՆՀ-233-Ա, թիվ ՆՀ-234-Ա, թիվ ՆՀ-235-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 26-ի թիվ ԲԴԽ-53-Ո-133 որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի «Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Հավելվածի 1-ին կետի 23-րդ, 43-րդ, 45-րդ, 46-րդ, 47-րդ, 54-րդ, 58-րդ և 59-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել,
- Հավելվածի 2-րդ կետի 85-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Սյունիքի մարզի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերով,
- Հավելվածի 2-րդ կետի 105-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
- Հավելվածի 2-րդ կետի 108-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Տավուշի մարզի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերով,
- Հավելվածի 2-րդ կետը 121-րդ տողից հետո լրացնել 121.1-ին, 121.2-րդ, 121.3-րդ, 121.4-րդ, 121.5-րդ, 121.6-րդ, 121.7-րդ և 121.8-րդ տողերով՝ հետևյալ բովանդակությամբ
|
121.1. |
Ֆարխոյան Կարեն Սուրենի |
Երևան քաղաքի առաջին ատյանի ԸԻԴ |
|
121.2. |
Պողոսյան Թաթուլ Ջանիբեկի |
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ԸԻԴ |
|
121.3. |
Չիչոյան Սերգեյ Դիմիտրիի |
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ԸԻԴ |
|
121.4. |
Մնոյան Սուրեն Լենդրուշի |
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ԸԻԴ |
|
121.5. |
Բաղդասարյան Սուրեն Ժորայի |
Լոռու մարզի առաջին ատյանի ԸԻԴ |
|
121.6. |
Բալայան Դավիթ Կիմի |
Երևան քաղաքի առաջին ատյանի ԸԻԴ |
|
121.7. |
Ադամյան Արթուր Սարիբեկի |
Արմավիրի մարզի առաջին ատյանի ԸԻԴ |
|
121.8. |
Զաքինյան Զոյա Շաքարի |
Տավուշի մարզի առաջին ատյանի ԸԻԴ |
6.Հավելվածի 3-րդ կետի 169-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Երևան քաղաքի առաջին ատյանի ԸԻԴ» բառերը փոխարինել «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերով,
7. Հավելվածի 4-րդ կետի 197-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Լոռու մարզի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 6
ք. Երևան