Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-73-Ո-174 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՆՈՐԱ ԱՐԱՅԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ

               ՆՈՐԱ ԱՐԱՅԻԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Արայիկի Կարապետյանի կողմից 17.08.2021 թվականին ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. 2021 թվականի սեպտեմբերի 13-ից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Արայիկի Կարապետյանի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած:

             

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

  ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

      ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                       Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

 

         2021թ. սեպտեմբերի 13

                 ք. Երևան