ԲԴԽ-76-Ո-183 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2021 թվականի սեպտեմբերի 27-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորի` 22.09.2021թ. թիվ 275/Գ-2021 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 110-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կազմել և հաստատել դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով կազմված և հաստատված ցուցակում ներառված դատավորների թեկնածուներին հանել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 27
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2021 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ
ԲԴԽ-76-Ո-183 որոշման
ՑՈՒՑԱԿ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ
ԲԱԺՆԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԲԱԺՆԻ
|
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
|
1. |
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Արշակ Վալերիի |
1984թ. ք. Երևան |
Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժին
|
Գլխավոր մասնագետ |
|
2. |
ԱՎԵՏԻՍՅԱՆ Արտյոմ Ռուդիկի |
1973թ. Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Շիրակի մարզի դատախազություն |
Մարզի դատախազի տեղակալ |
|
3. |
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Կարեն Հովհանեսի |
1984թ. Շիրակի մարզ, ք. Մարալիկ |
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն |
Վարչության պետ |
|
4. |
ՊՈՂՈՍՅԱՆ Արմեն էդուարդի |
1989թ. Վրաստանի Հանրապետություն, ք. Թբիլիսի |
Լոռու մարզի դատախազություն |
Դատախազ |
|
5. |
ԴԱՎԹՅԱՆ Կարինե Արմանի |
1991թ. Արմավիրի մարզ, ք. Էջմիածին |
Վերաքննիչ վարչական դատարան |
Դատավորի օգնական
|
|
6. |
ԱՐՂԱՄԱՆՅԱՆ Դավիթ Մհերի |
1993թ. Լոռու մարզ, ք. Վանաձոր |
Չի աշխատում
|
|
|
7. |
ՄԱՐԻԿՅԱՆ Ռազմիկ Լևոնի |
1988թ. Լոռու մարզ, ք. Ստեփանավան |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժին |
Բաժին պետ |
|
8. |
ՍՏԵՓԱՆՅԱՆ Հովհաննես Գառնիկի |
1969թ. Կոտայքի մարզ, ք. Հրազդան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ
|
Ավանի նստավայրի պատասխանատու |
|
9. |
ՇԻՐՈՅԱՆ Արմեն Լեռնիկի |
1980թ. Լոռու մարզ, ք. Ալավերդի |
Լոռու մարզի դատախազություն
|
Մարզի դատախազի տեղակալ |
|
10. |
ՍՈՒՂՅԱՆ Վարդան Զաուրի |
1977թ. Շահումյանի շրջան, գ. Վերին Շեն |
Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ
|
Հանրային պաշտպան |
|
11. |
ՄՈՒՐԱԴՅԱՆ Տաթևիկ Կորյունի |
1993թ. ք. Երևան |
Չի աշխատում
|
|
|
12. |
ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Արուսյակ Հարությունի |
1989թ. Կոտայքի մարզ, ք. Եղվարդ |
Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչություն |
Հատկապես կարևոր գործերով քննիչ |
|
13. |
ՄԵԼՔՈՆՅԱՆ Վարսենիկ Ղուկասի |
1989թ. Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն |
Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ |
|
14. |
ՎԱՐՈՍՅԱՆ Արմեն Աշոտի |
1990թ. Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
|
Դատավորի օգնական |
|
15. |
ՊՈՂՈՍՅԱՆ Գևորգ Սարգիսի |
1993թ. Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ |
Վերաքննիչ քրեական դատարան
|
Դատավորի օգնական |
|
16. |
ՎԱՐՈՍՅԱՆ Գայանե Սերյոժայի |
1994թ. Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ |
Հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժին |
Բաժնի գլխավոր իրավաբան
|
|
17. |
ՄԽԻԹԱՐՅԱՆ Սասուն Սուրենի |
1978թ. Լոռու մարզ, ք. Վանաձոր |
Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ
|
Հանրային պաշտպան |