ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ 1-ին կուրսի ուսանողները երեկ՝ ապրիլի 22-ին, հյուրընկալվել են Բարձրագույն դատական խորհրդում:

Ապագա իրավաբանները նախ հնարավորություն են ունեցել ներկա գտնվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ-ում ընթացող դռնբաց նիստին, ապա՝ հանդիպել Խորհրդի անդամների հետ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ողջունելով ապագա իրավաբանների դրսևորած հետաքրքրվածությունը Խորհրդի գործունեության նկատմամբ, հակիրճ ներկայացրել են Խորհրդի լիազորությունները, գործունեության առանձնահատկությունները: Ապագա իրավաբանները հետաքրքրվել են դատաիրավական բարեփոխումների գործընթացով, վեթինգի իրականացման գործիքակազմերով և մասնագիտական մի շարք այլ հարցերով:

Ճանաչողական այցի ավարտին ուսանողները նաև շրջել են Բարձրագույն դատական խորհրդի շենքում:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն