ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՆՆԱ ԴՈԼԻՁԵԻՆ
Բարձրագույն դատական խորհուրդը ոչ պաշտոնական ձևաչափով դեկտեմբերի 5-ին հյուրընկալեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեին:
Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Սերգեյ Չիչոյանը վրացի գործընկերոջ հետ քննարկեցին Հայաստանի դատական իշխանության կարևոր հարցերն ու առկա մարտահրավերները: Աննա Դոլիձեն իր հերթին ներկայացրեց Վրաստանի դատական համակարգի օրակարգային խնդիրները և բարեփոխմանն առնչվող հարցերը:
Հանդիպման ավարտին գործընկերները ձեռք բերեցին պայմանավորվածություն հետագա համագործակցության վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն