Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչները մասնակցել են դատական համակարգի հաղորդակցությանը վերաբերող միջազգային համաժողովին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և ԲԴԽ անդամ Արմենուհի Հարությունյանը Պրահայում մասնակցել են CEELI ինստիտուտի կազմակերպած «Դատական համակարգի հաղորդակցությունը մեդիայի և  հանրության հետ․
Դատական անկախություն, օրենքի գերակայություն և  հանրային վստահություն» թեմայով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դատական համակարգի ավագ ներկայացուցիչների և դատավորների համար նախատեսված տարածաշրջանային 2-օրյա միջազգային  համաժողովին,  որի  քննարկման առանցքային թեմաներն  են եղել դատարանների և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ձևավորմանն ուղղված  նախաձեռնողական  հաղորդակցությունը,  դատական համակարգի գործունեության լուսաբանման, ավանդական և թվային մեդիայի հետ համագործակցության, ապատեղեկատվությանը հակազդելու ռազմավարությունները: 

 Համաժողովին  մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 20 երկրներից 60 դատավոր։
Ի թիվս այլ օրակարգային հարցերի՝ գործընկերները ծավալուն քննարկում են ունեցել օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության ապահովման, ինչպես նաև հանրային վստահության ամրապնդման շուրջ։

ԲԴԽ ներկայացուցիչները եվրոպացի դատավորների հետ փոխանակվել են ճգնաժամային հաղորդակցությանը, դատարանների գործունեության լուսաբանմանը, մեդիայի հետ համագործակցությանը, ապատեղեկատվությանը հակազդելու ռազմավարություններին առնչվող փորձով։

Ընթացքում ներկայացվել է CEELI ինստիտուտի կողմից մշակված դատական հաղորդակցության ուղեցույցը: