ԲԴԽ անդամներ են ընտրվել դատավորներ Արթուր Աթաբեկյանը և Արշակ Վարդանյանը

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։

Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը շնորհավորում է նորընտիր անդամներին և մաղթում արգասաբեր աշխատանք