ԲԴԽ-ն բավարարեց դատավորի միջնորդությունը. Արման Հովհաննիսյանի գործը կարճվեց

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԲԴԽ-ն  որոշեց բավարարել Երևան  քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի միջնորդությունը՝ արդարադատության նախարարի՝ իր դեմ հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ։

Որոշումն ընդունվեց միաձայն։