ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Վահագն Մելիքյանին

2022 թվականի մարտի 10-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը միաձայն որոշեց նկատողություն հայտարարել դատավոր Վահագն Մելիքյանին:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: